Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպիսի քիմիկատներ ենք մենք օգտագործում ամեն օր. 1in.am

Ինչպիսի քիմիկատներ ենք մենք օգտագործում ամեն օր. 1in.am

Նույնիսկ ամենափորձառու խոհարարն անզեն աչքով չի կարող գնահատել մթերքի որակը։ Առանձին դեպքերում հոտն ու գույնը միայն գեղեցիկ փաթեթավորման դեր են կատարում, որի հետևում թաքնված է կասկածելի մթերքների հավաքածու։ Հետազոտողները թեստավորել են որոշ մթերքներ, որպեսզի պարզեն՝ որտեղ և ինչի տեսքով կարող է թաքնվել պոտենցիալ վտանգը։

 

1. Բութան

 

Այս ունիվերսալ գազն ավելացնում են հավի նագգեթսների մեջ, որպեսզի դրանք պահպանեն թարմ տեսքը։ Ավելի հաճախ հայտնաբերվում է երկար ժամկետ ունեցող վերամշակված մթերքներում՝ կրեկերներում, չիփսերում, սառեցված մթերքներում, ֆասթ-ֆուդում։

 

2. Էսթրոգեն

 

Այս հորմոնը հիմնականում տալիս են մսատու և կաթնատու կովերին, քանի որ այն զգալիորեն մեծացնում է կովի կաթնատվության մակարդակն ու մսի քանակը։ Բժիշկները խորհուրդ չեն տալիս օգտագործել նման կովերից ստացված մթերքը։

 

3. Սպանախի փոշի

 

Խմորին կանաչ գույն հաղորդելու համար միշտ չէ, որ բանջարեղենային հիմքով պատրաստված նյութեր են օգտագործվում։ Որպես կանաչու դեր տանող բաղադրիչ օգտագործվում է ջրազրկված և սննդային արժեք չունեցող սպանախ։ Նման մթերքի գործածումը կարևոր է այնքանով, որքանով սովորական փոշու գործածումը։

 

4. Պրոպիլեն գլիկոլ կամ անտիֆրիզ

 

Այս նյութն օգտագործվում է ավտոմոբիլային և կոսմետիկայի ինդուստրիայում։ Այն թույլ չի տալիս, որ ապակիները սառչեն, խոնավացնող և փափկեցնող հատկություններ ունեն։ Կողմնակի վտանգներ չառաջացնելը թույլ է տվել, որ այն օգտագործվի նաև սննդի մեջ։ Պոտենցիալ վտանգավոր մթերքներ են հրուշակեղենը, ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլային գազավորված, էներգետիկ ըմպելիքները, սառեցված միրգն ու թռչնամիսը։

 

5. Վանիլին

 

Քանի որ իսկական վանիլինը շատ թանկ է, սակայն դրա պահանջարկը, միևնույն է, կա, հայտնաբերվել է դրա ստացման մեկ այլ միջոց։ Հիմնականում վանիլին ստանում են լինգինից՝ ցելյուլոզաթղթային արտադրության կողմնակի արտադրանքից։ Օգտագործվում է յոգուրտներում, թխվածքներում, խմիչքներում, հրուշակեղենի մեջ։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. calorizator.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ